Շատ ուրախ եմ, որ Աշոտ Մելոյանն ու Գևոն իմ առաջարկը չեն մերժել. Վաչե Թովմասյանը` նոր սիթքոմի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
«Քարե դարդ» սիթքոմի ավարտից հետո մի քանի ամիս անց Վաչե Թովմասյանը նոր սիթքոմ է ներկայացնում: «Ոսկի դպրոց»` այսպես է կոչվում սիթքոմը, որի մանրամասների մասին Վաչեն պատմել է Life.panorama.am-ին:
«Մենք բավականին հետաքրքիր ու նոր լուծումներով ենք ներկայանալու հեռուստադիտողին: Ի տարբերություն «Քարե դարդին»` սա ոճային առումով մոտ կլինի ռեալիզմին, ֆիլմային մոտեցում է լինելու թե կերպարների, թե նկարահանումների առումով»,- նշեց պրոդյուսերն ու շարունակեց.
«Սիթքոմը Ռոբերտ անունով մի հանցագործ տղայի մասին է: Նա ոսկի է գողանում, հետո ոստիկաններից թաքնվելու նպատակով այն պահում է մի խորշում, սակայն ի վերջո ոստիկանները նրան ձեռբակալում են ու դատապարտում հինգ տարով: Տարիներ անց, երբ Ռոբերտը դուրս է գալիս բանտից, գնում է ոսկիների հետեւից, սակայն պարզվում է, որ այդտեղ դպրոց են կառուցել: Դե իսկ Ռոբերտն էլ մտածում է, որ լավագույն լուծումը այդ դպրոցում որպես ուսուցիչ աշխատելն է, որի շնորհիվ կկարողանա գտնել իր ոսկիները: Ծպտված Ռոբերտի շուրջ շատ հետաքրքիր ու անսպասելի իրադարձություններ են տեղի ունենում: Նա այդ դպրոցում բազմաթիվ խնդիրների է հանդիպում, որոնցից մեկն էլ 11Բ դասարանն է, որտեղ հավաքված են բազմաթիվ հետաքրքիր կերպարներ: Վստահեցնում եմ` այս սիթքոմն իր զարգացումներով շատ է տարբերվելու, այստեղ նկարագրված են ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերություններ, որոնք իսկապես շատ ծիծաղաշարժ են»:
Շարունակությունը` այստեղ։