Ռունին ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար 100 ժամ կաշխատի առանց վարձատրության
Sport«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին իրեն մեղավոր է ճանաչել ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու մեջ:
Այսպիսով, ֆուտբոլիստը դատապարտվել է 100 ժամ պարտադիր աշխատանքի, հայտնում են անգլիական լրատվամիջոցները:
Ռունին նաև երկու տարով զրկվել է վարորդական իրավունքից և ստիպված կլինի 12 ամիս աշխատել` հօգուտ հասարակության:
31-ամյա անգլիացի ֆուտբոլիստը, որը օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը բերման էր ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, ամբողջ գիշերն անցկացրել էր ոստիկանական բաժանմունքում:
Առավոտյան Ռունիին գրավի դիմաց ազատ էր արձակվել: