Որքան էլ որ Ռուսաստանը փորձի խուսափել Ուկրաինայում լայնածավալ քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշվելու տհաճ հեռանկարից, դա նրան դժվար թե հաջողվի
BlogՀավանաբար խնդիրն այն է լինելու, թե արդյո՞ք գազի մատակարարման դադարեցման համար պատրվակ կլինի պատերազմի վերսկսումը, թե՞ ռազմական գործողությունները կվերսկսվեն այդ մատակարարումների դադարեցման պատճառով: Եթե զինված բախումները վերսկսվեն, ապա կախված նրանից, թե վերոբերյալ տարբերակներից որը կդրվի շրջանառության մեջ, հնարավոր կլինի կողմնորոշվել, թե արյունահեղության վերսկսման նախաձեռնողն ով է: Որքան էլ որ Ռուսաստանը փորձի խուսափել Ուկրաինայում լայնածավալ քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշվելու տհաճ հեռանկարից, դա նրան դժվար թե հաջողվի:
Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը