Լայպցիգի ֆուտբոլիստը ոտքով մրցակցի դեմքին հարվածելու համար որակազրկվել է 3 խաղով
Sport«Լայպցիգի» կիսապաշտպան Նաբի Կեյտան որակազրկվել է 3 խաղով,- տեղեկացնում է «DFB.de»-ն:
Ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի` Մյունխենգլադբախի «Բորուսիայի» (2:2) հետ խաղի ընթացքում ոտքով հարվածել է մրցակցի դեմքին և հեռացվել խաղադաշտից:
Այսպիսով, Կեյտան բաց կթողնի «Աուգսբուրգի», «Այնթրախտի» և «Քյոլնի» հետ հանդիպումները: