Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրի լավագույն գոլը. տեսանյութ
SportՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն ամփոփել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության մեկնարկային տուրի լավագույն գոլի քվեարկության արդյունքները:
Լավագույնի կոչմանն է արժանացել թուրքական «Բեշիքթաշի» հարձակվող Չենկ Թոսունի խփած գոլը պորտուգալական «Պորտուի» դարպասը:
Վերջինիս խփած գոլի օգտին քվեարկել են օգտատերերի 37 %-ը: Երկրորդ տեղում է Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի խփած գոլն ադրբեջական «Ղարաբաղի» դարպասը (19 %): Երրորդ տեղում է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին («Յուվենտուսին» խփած երկրորդ գոլը)` 18 %-ով:
16 % ձայն է ստացել Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ, կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն (16 %), իսկ լավագույն հնգյակը եզրափակել է Հարի Քեյնը` 10 %: