Լևոն Արոնյանի կիսաեզրափակիչ դուրս գալն անսպասելի չէր
SportՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանի և Հրանտ Մելքումյանի կարծիքով, աշխարհի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանի նման արդյունքն անսպասելի չէ:
«Ինձ համար անսպասելի չէ Լևոնի այս հաջողությունը, այս պահի դրությամբ նա աշխարհում երկրորդն է: Իմ կարծիքով, թե Լևոնը, թե Լագրավը այս պահին աշխարհում լավագույններն են, քանի որ Մագնուս Կարլսենը դուրս է մնացել հետագա պայքարից: Այս կիսաեզրափակիչը վաղաժամ եզրափակիչ է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գաբրիել Սարգսյանը:
Հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը ևս անակնկալ չի համար Արոնյանը նմանատիպ հաջող խաղը: «Լևոնը վերջերս շատ վստահ խաղ է ցուցադրում, և դա մեզ համար անսպասելի չէ: Սակայն գլխավորը դեռ առջևում է: Լագրավի համար տարին հաջող է, քանի որ հաղթեց իր առաջին սուպերմրցաշարում: Նա ևս բարձր մակարդակի վրա է»,-շեշտեց Մելքումյանը:
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակիչի բոլոր զույգերը: Լևոն Արոնյանի մրցակիցն այստեղ կլինի Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մյուս զույգը կկազմեն Ուեսլի Սոն և Դինգ Լիրանը:
Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթի խաղարկությունում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար: