Աղբյուր. Նեյմարը և Կավանին քիչ է մնացել վիճեն լավագույն ռմբարկուի բոնուսի համար
SportՊՍԺ-ի հանդերձարանում թիմի հարձակվողներ Նեյմարի և Էդինսոն Կավանիի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել փողի պատճառով, վստահեցնում է «L՛Equipe»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Կավանիի պայմանագրում կետ կա, որի համաձայն ուրուգվայցին մոտ 1 մլն եվրո կստանա, եթե դառնա Լիգա 1-ի` մրցաշրջանի լավագույն ռմբարկուն:
Նշվում է, որ նախորդ մրցաշրջաններում ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 1,5 մլն եվրո էր ստանում ռմբարկուների ցանկում առաջինը լինելու համար:
Կավանիի ու Նեյմարի միջև կոնֆլիկտ էր հասունացել դեռ «Լիոնի» հետ խաղում (2:0) նախ տուգանայինն, այնուհետև` 11-մետրանոցն իրացնելու պատճառով: Ֆուտբոլիստները շարունակել են հաշիվները պարզել հանդերձարանում, և եթե չլինեին թիմակիցներ Տիագո Սիլվան և Մարկինիոսը, նրանց միջև վեճը կարող էր ծեծկռտուքի վերածվել:
Հաղորդվում է, որ այս միջադեպից հետո Նեյմարն այլևս չի հետևում Կավանիին «Instagram»-ում, իսկ ուրուգվայցին հայտարարել է, որ ինքը ոչ մի խնդիր չունի Բրազիլիայի հավաքականի հարձակվողի հետ: