Մոսկվայում գողերը բանկոմատ են պայթեցրել
SocietyՄոսկվայի հարավ–արեւելքում գողերը բանկոմատ են պայթեցրել եւ գողացել գումարը։ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի Գլխավոր վարչությունից RG–ին հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Լերմոնտովի պողոտայում։ Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ սարքը կոտրել են գազի օգնությամբ։ Գողանալով գումարը՝ հանցագործները դիմել են փախուստի։
Վնասի կոնկրետ չափը պարզվում է, ոստիկանությունը փնտրում է չարագործներին։