Yerevan, 12.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հայաստանում դեռ անելիք չունեմ». Բեթթին՝ ԱՄՆ-ում ստացած հատուկ կարգավիճակի եւ որպես բլոգեր ներկայանալու մասին

Lifestyle

«Մանկական Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանը ներկայացրած երգչուհի եւ հաղորդավարուհի Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) այս շրջանում բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ շարունակում է իր ուսումն ու հանդես է գալիս որպես բլոգեր: Իսկ վերջերս երգչուհին նոր ձեռքբերում ունեցավ՝ ԱՄՆ-ի կառավարության կողմից ստանալով Ectraordinary կարգավիճակը:

Հատուկ կարգավիճակի, որպես բլոգեր հանդես գալու եւ ԱՄՆ-ում բնակվելու մասին երգչուհին պատմել է NEWS.am STYLE-ին:

Բեթթիտեղյակ եմոր օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանկողմից ստացել ես Extraordinary կարգավիճակ, ինչը թույլ է տալիս քեզ օրինական կերպով գործունեություն ծավալել այնտեղ: Մի փոքր կպատմե՞ս այդ մասին:

Քանի որ ես այժմ որոշել եմ նաեւ հայրենքից դուրս շարունակել գործունեությունս, դա թույլ է տալիս ինձ գործունեություն ծավալել նաեւ այդ հզոր երկրում: Հայրենիքում շատ նվաճումներ ունեցա, աշխատեցի բոլոր խոշոր հեռուստատեսություններում, տարիներ շարունակ վարեցի տարբեր ձեւաչափի հաղորդաշարեր, նախագծեր, դարձա «Եվրատեսիլ»-ի մրցանակակիր, տվեցի New Generation նախագծի մեկնարկը, որը տարբեր հեռուստատեսային հաղորդաշարերի,  համերգային շոու ծրագրերի եւ միջոցառումների հիմք է հանդիսացել: Միացյալ Նահանգներ ժամանելուն պես՝ համարձակություն ունեցա դիմել ԱՄՆ կառավարությանը, որպեսզի հնարավորություն ստանամ օրինական գործունեություն ծավալել: Ստացվե՛ց: Արդյունքն առավել քան ոգեւորող է:  

Այժմ քեզ փորձում ես նաեւ որպես բլոգերՀետաքրքիր է՝ ինչպե՞ս առաջացավ բլոգերդառնալու ցանկությունը:

Հայաստանում ես տվեցի իմ հեղինակային New Generation նախագծի մեկնարկը, որը  բաղկացած է հաջորդական քայլերից: Այժմ նախագծի շրջանակներում հանդես եմ գալիս իմ բլոգով: Կարծում եմ, որ այսօր նոր սերունդն ունի իր հետաքրքրությունները, որոնցից ամենաշատը նախընտրում է համացանցը: Չէ՞ որ մենք ապրում ենք համացանցի դարաշրջանում:

Միշտ փորձում եմ հետաքրքիր լինել իմ հետևորդների համար, ժամանակին համահունչ քայլել: Բլոգը մի արտադրանք է, որն ինձ հետաքրքիր է, քանի որ նոր փորձ եմ ձեռք բերում որպես մոնտաժող: Բլոգում անգամ օգտագործում եմ երգերս՝ երգեր, որոնց հեղինակային իրավունքները պատկանում են ինձ:

Բլոգն ամբողջովին անգլերեն է: Այսինքն՝ ունի ուսուցողական բնույթ: Քանի որ այն իրականացվում է New Generation նախագծի շրջանակում, իսկ նախագիծն էլ իր հերթին մոտիվացնում է նոր սերնդին դեպի դրական երեւույթները, ուզում եմ այնպես անել, որ իրենք հասկանան, թե ինչքան կարեւոր է սովորել օտար լեզուներ:

Նկատել եմոր տարբեր թեմաներից ես խոսումՀետագայում ի՞նչ թեմաներկավելանան քո տեսանյութերում:

Քանի որ ես ունիվերսալ գործունեություն եմ ծավալել որպես մեդիադեմք, երգչուհի, թեմաներն էլ լինելու են ունիվերսալ: Նախօրեին նկարահանել եմ բլոգի եւս մեկ թողարկում. պատրաստելու եմ ծովամթերքով աղցան:

Ինչո՞վ ես հիմնականում զբաղված ԱՄՆ-ում:

Կալիֆորնիայի Լոս-Անջելես քաղաքում եմ ապրում, տարիքիցս ելնելով՝ բնականաբար չափազանց շատ ժամանակ եմ հատկացնում ուսմանս: Հատկապես կատարելագործում եմ իսպաներենս:

Հիմա նաեւ ընթանում են հանդիպումներ, բանակցություններ, որ այստեղ էլ ճիշտ թիմով ինչ-որ գեղեցիկ բան անենք:

Հայաստան շուտ-շուտ հասցնո՞ւմ ես գնալ-գալ:

Քանի որ ժամանակը շատ սուղ է, կարծում եմ՝ այսօր Հայաստանում դեռ անելիք չունեմ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի քանի հաղթանակներ արձանագրելուց հետո կգամ:  

Ապագայում ո՞ր երկրում ես պատկերացնում գործունեությունդ:

Ապագայում լինելու եմ աշխարհի մարդ, ի նպաստ իմ հայրենիքի՝ Հայաստանի:

Շարունակո՞ւմ ես զբաղվել երգովՔեզ ապագայում ավելի շատ որպես երգչուհի՞ եստեսնումթե՞ մեդիադեմք:

Այժմ չեմ կարող ասել, թե ինչով կզբաղվեմ ապագայում, ժամանակը ցույց կտա, բայց իմ քայլերով, նախագծերով, հաղթանակներով ես ես մեկ անգամ կապացուցեմ, որ հայն ամենադրական, ամենաաշխատասեր, ամենակրթված, ամենաբարի, համարձակ, ուրախ, ամենախաղաղասեր, վեհ, հպարտ, հաղթանակած, ամենագեղեցիկ տեսակն է: Դա հաստատ:

Սյունե Առաքելյան

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board