Անչափ կարևորում եմ հնչած բոլոր առաջարկներն ու դիտարկումները. Տարոն Մարգարյան
SocietyԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում այսօր հնարավորություն ունեցա հաղորդակցվել Երևան ժամանած մեր հայրենակիցների հետ, ներկայացնել մեր քաղաքի զարգացման հիմնական ուղղությունները, ձեռքբերումները, ինչպես նաև քննարկել Երևանի հիմնադրման 2800-ամյակի հետ կապված գալիք ծրագրերը, դրանց իրականացման ճանապարհները, համատեղ անհրաժեշտ աշխատանքները:
Առաջիկայում կստեղծվի նաև պետական հանձնաժողով, որը կմշակի տոնական միջոցառումների հանդիսավոր և պատշաճ անցկացման ծրագիրը:
Անչափ կարևորում եմ այսօր հանդիպման ընթացքում հնչած բոլոր առաջարկներն ու դիտարկումները:
Լիահույս եմ, որ 2018 թվականը Երևանի հոբելյանական տարին լինելուց բացի, մեր մայրաքաղաքի պատմության մեջ կնշանավորվի նաև որպես մեծ նախաձեռնությունների և նշանակալի ձեռքբերումների տարի։

