Yerevan, 20.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գագիկ Ծառուկյանը հրաշալի օրինակ ցույց տվեց

Blog

Հայկուհի Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այս օրերին Հայաստանում անցնում է Հայաստան-Սփյուռք համաժողովը, որի ժամանակ հնչում են ելույթներ, ցանկություններ, ծրագրեր, որոնք գուցե երբևէ իրականություն չդառնան: Հայաստանի պաշտոնյաները հանդես են գալիս Սփյուռքի ներկայացուցիչներին ուղղված կոչերով` գալ Հայաստան, այստեղ ներդրումներ անել, բիզնես և աշխատատեղեր բացել և այլն:

Եվ միշտ այնպիսի տպավորություն է, որ մենք ուզվորի, խնդրողի դերում ենք, և երբևէ ինքներս մեզ հարց չենք տվել. իսկ միգուցե Սփյուռքն ինքը ունի օգնության կարիք, միգուցե սփյուռքահային պետք է նաև շահագրգռել, որպեսզի նա գա Հայաստան, իսկ այդ շահագրգռելը պետք է արվի կոնկրետ օրինակով, ոչ թե ճռճռան, բայց դատարկ խոսքերով: 

Գագիկ Ծառուկյանը հենց այդ օրինակը ցույց տվեց: Ի դեպ Ծառուկյանի ազգասեր այս քայլը ունի նաև հարուստ նախապատմություն, որն արտահայտվել էր սփյուռքահայ համայքների հետ հանդիպումների շարքով: 

Դեռ 2014 թվականին Գագիկ Ծառուկյանը այցելել էր Քուվեյթ, որտեղ բնականաբար հանդիպել էր նաև Քուվեյթի հայկական համայնքի հետ: Գագիկ Ծառուկյանը այցելել էր Քուվեյթի հայկական ազգային վարժարան, որն այսօր ունի մոտ 500 աշակերտ և Պարսից ծոցի և արաբական երկրների միակ ամենօրյա հայկական վարժարանն է: Գագիկ Ծառուկյանը այդ այցի ժամանակ վարժարանի սաներին ցուցաբերել էր լայնամասշտաբ օժանդակություն, իր չափով ներդրում ունենալով Քուվեյթում հայապահպանման նվիրական գործին: Բնականաբար, օժանդակությունից անմասն չէր մնացել նաև Քուվեյթի Սուրբ Վարդանանց եկեղեցին: 

Իրան այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը մասնակցել էր 48-րդ Համահայկական խաղերի հանդիսավոր բացման արարողությանը, որտեղ իր կողմից 100 հազար դոլար էր հատկացրել` որպես խաղերի մրցանակային ֆոնդ: Նա նաև հանդիպել էր Թեհրանի Ազգային Առաջնորդարանի հետ և կարևորելով եկեղեցու դերը հայապահպանության կարևոր գործում` օժանդակություն էր ցուցաբերել նաև Առաջնորդարանին: Իսկ իրանահայ համայնքի հնագույն «Ալիք» օրաթերթի 85 ամյակի կապակցությամբ Գագիկ Ծառուկյանը, կարևորելով թերթի ավանդը լեզվի պահպանման և իրանահայ համայնքի կայնքի կազմակերպման և համախմբման գործում, թերթի խմբագրությանը 100 հազար դոլար էր նվիրել: Նվիրատվություններ էին եղել նաև «Արարատ» մշակութային կազմակերպությանը, իսկ իրանահայ համայնքի լավագույն մարզիկներին Գագիկ Ծառուկյանը հրավերել էր Հայաստան:

Այս տարի Լոնդոն այցի շրջանակներում Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր բրիտանահայ համայնքի հետ, որի ժամանակ խոշոր դրամական օժանդակություն էր ցուցաբերել` հայ համայնքի կենսական խնդիրները լուծելու համար: Նվիրատվություն էր եղել նաև Լոնդոնի առաջին` Սուրբ Սարգիս հայկական եկեղեցուն: 

Իսկ Լիբանանում դեռևս առաջին այցի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ` նրա հետ համատեղ քննարկման միջոցով սիրիահայությանն օգնելու համար: Նույն այցի շրջանակներում լիբանանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր, որ վճարելու է լավագույն 20 լիբանանահայ ուսանողների ուսման վարձը: Այս տարի լիբանանահայ ուսանողների արդեն երկրորդ խումբն է գալիս այդ խոստման հետքերով, թվով 18 ուսանող: 

Փաստորեն Գագիկ Ծառուկյանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել սփյուռքահայ համայնքների խնդիրները և իր չափով մշտապես օգնել և օժանդակել է նրանց: Ստացվում է այնպես, որ Գագիկ Ծառուկյանը իր գործունեությամբ ցույց է տալիս, որ ոչ միայն Հայաստանը ունի Սփյուռքի օգնության և օժանդակության կարիքը, այլ նաև հակառակը: Եվ դրա ապացույցը այն ջերմ ընդունելությունն է, որին Գագիկ Ծառուկյանը արժանանում էր տեղի բոլոր հայկական համայնքներում: 

Իսկ այսօր արդեն Գագիկ Ծառուկյանի ջանքերով Հայաստան ուսման են գալիս սփյուռքահայ ուսանողներ: Հասկանալի է, որ նրանք ամենից շատն ունեն այդ օգնության կարիքը, և Գագիկ Ծառուկյանը իր օրինակով ցույց է տալիս, որ Հայաստան-Սփյուռք համագործակցությունը պետք է լինի փոխգործակցության սկզբունքով, այլ ոչ թե միակողմանի ցանկություններով և կոչերով, ինչի ականտեսն ենք մենք վաղուց: 

Հասկանալի է նաև, որ Հայաստանի կողմից մեկնած ձեռքը, ի դեմս Գագիկ Ծառուկյանի այս շնորհակալ քայլի, դեռ լուրջ պտուղներ է տալու: Եթե Սփյուռքահայը հոգածություն զգա մայր հայրենիքի կողմից, ապա ավելի լուրջ ու երկարատև ծրագրեր նրան կկապեն Հայաստանի հետ, ընդհուպ մինչև Հայաստանում ընտանիք կազմելը և այստեղ մշտական բնակություն հաստատելը: Հենց սա կարող է ներգաղթի լուրջ խթան հանդիսանալ սփյուռքահայերի համար, ու դրա հիմքը կարող է դնել Գագիկ Ծառուկյանի վերոնշյալ քայլը: 

Այսպիսով Գագիկ Ծառուկյանը արդեն երկրորդ տարին ցույց է տալիս հրաշալի օրինակ, և լավ կլիներ, որ այն վարակիչ դառնար մյուսների համար:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League