Թիմ Քուկը «խելամիտ» է անվանել iPhone X-ի գինը
SocietyApple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Քուկը հայտարարել է, որ iPhone X-ի 999 դոլար գինը «խելամիտ» է: Այդ մասին նա ասել է ABC հեռուստաալիքի Good Morning America շոուին տված հարցազրույցում, հայտնում է The Verge-ը:
«Դա խելամիտ գին է տեխնոլոգիաների համար, որ դուք ստանում եք: Ինչպես պարզվել է՝ մարդկանց մեծ մասը վճարում է հեռախոսի համար երկար ժամանակի ընթացքում: Քչերն անմիջապես կտան հեռախոսի ամբողջ արժեքը: Բացի այդ, մարդկանց մեծ մասը նախապես վաճառում է իր ընթացիկ սմարթֆոնը, իսկ որոշ վաճառողներ նրանց զեղչեր են տրամադրում»,- նշել է Քուկը:
Apple-ի ղեկավարը նաև պատասխանել է iPhone X-ում Face ID-ի անվտանգության մասին հարցին: Նա հերթական անգամ հիշեցրել է, որ ամբողջ տեղեկությունը պահպանվում է բացառապես սարքի վրա և ոչ մի տեղ չի վերբեռնվում, ինչպեսև Touch ID-ի դեպքում:
Հիշեցնենք, որ iPhone X-ը ներկայացվել է սեպտեմբերի 12-ին, Apple-ի շնորհանդեսի ժամանակ: