Մուհամեդ անունը ներառվել է Անգլիայում նորածինների ամենատարածված անունների տասնյակում
SocietyԱնգլիայի ազգային վիճակագրական վարչությունը հրապարակել է նորածինների ամենատարածված անունների ցուցակը, որին անդրադարձել է BBC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Մուհամեդ անունը ներառվել է նորածինների ամենատարածված անունների տասնյակում՝ զբաղեցնելով ութերորդ տեղը. անցած տարի 3908 տղայի տրվել է այս անունը:
Տղաների անունների առաջին հնգյակը գլխավորել է Օլիվեր անունը, երկրորդ տեղը զբաղեցրել է Հարին: Ցուցակի երրորդ տեղում հայտնվել է Ջորջը, չորրորդ և հինգերորդ տեղերում՝ Ջեյքը և Ջեյքոբը:
Աղջիկների ամենատարածված անուններ են դարձել Օլիվիան և Ամելիան: Երրորդ տեղում հայտնվել է Էմիլին, չորրորդում՝ Այլան, հինգերորդում՝ Ավան: