Քարիմ Բենզեմայի հրաժարագինը կազմում է մեկ միլիարդ եվրո
SportՀայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի նոր պայմանագրի մանրամասները:
Ինչպես տեղեկացնում է «BBC Sport»-ը, նոր պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին: Նրա աշխատավարձը գերազանցելու է 7.5 միլիոն եվրոն:
Պայմանագրում նշված է հրաժարագին: Ֆրանսիացու համար այն կազմում է մեկ միլիարդ եվրո:
Կողմերն արագորեն են համաձայնության եկել պայմանագիրը երկարաձգելու շուրջ: