«Կիրակնօրյա առավոտը սկսեցի տխուր նորությունով». Արմեն Աշոտյանը՝ Հասմիկ Ղարիբյանի մահվան մասին
BlogԻնչպես հազարավոր մարդիկ, ես էլ կիրակնօրյա առավոտը սկսեցի տխուր նորությունով: Դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի մահը ծանր լուր էր: Ցավակցում եմ Հասմիկի հարազատներին և ընկերներին:
Երբ կարդում եմ ՖԲ ժապավենը, մի հարց է ինձ այնուհանդերձ մտատանջում:
Ինչու՞ Հայաստանում այդքան բարի, լավ, դրական, մարդկային ու ջերմ բառեր կարելի է լսել հիմնականում մահանալուց հետո:
Ո՞նց անենք, որ սիրենք իրար ու բարի լինենք նախ կենդանության օրոք...