Դիեգո Կոստան այսօր պետք է բուժզննում անցնի Մադրիդի Աթլետիկոյում
Sport«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան այսօր պետք է բուժզննում անցնի «Աթլետիկոյի» համար, այն բանից հետո, ինչ մադրիդյան ակումբը համաձայնության է եկել անգլիացիների հետ հարձակվողի` 60 մլն եվրոյի դիմաց տեղափոխության շուրջ:
Այս մասին հայտնում է «AS»-ը:
Նշվում է, որ 28-ամյա հարձակվողը կարող է դառնալ իսպանական թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Ավելի վաղ Կոստան հրաժարվել էր վերադառնալ Անգլիա, քանի որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել էր, որ հույսեր չի կապում Կոստայի հետ նոր մրցաշրջանում, և նրան հրամայել էր մարզվել երկրորդ թիմի հետ:
«Աթլետիկոյի» գույները Կոստան արդեն պաշտպանել է 2010-ից 2014 թվականներին: