Յուվենտուսի պաշտպանը կրկին վնասվածք է ստացել
SportԹուրինի «Յուվենտուսի» պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսն այսօրվա մարզմա ժամանակ մկանային վնասվածք է ստացել:
29-ամյա գերմանացին ձախ ոտքի մկանային հատվածում անհանգստացնող ցավերի մասին հաղորդել է թիմի բժիշկներին:
Ֆուտբոլիստն առաջիկա օրերին մանրակրկիտ բուժզննում կանցնի:
Հիշեցնենք, որ Հյովեդեսը դեռ չի նշել իր նորամուտը թուրինյան ակումբի կազմում: