Ստեփան Սարգսյանի ըմբշամարտի հուշամրցաշարին կմասնակցեն մարզիկներ նաև ԱՄՆ-ից
SportԱզատ ոճի ըմբշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր Ստեփան Սարգսյանի անվան 22-րդ միջազգային մրցաշարին այս տարի կմասնակցեն թիմեր ԱՄՆ-ից Բուլղարիայից և այլ երկրներից:
«Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը ամեն տարի ուժեղագույն ըմբիշների է հյուրընկալել: Օլիմպիական խաղերի, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ են մասնակցում այդ մրցաշարին: Այս տարի ևս պատրաստվում ենք հյուրընկալել բարձր կարգ ունեցող մարզիկների և հավաքականների: Իրենց մասնակցությունն են հաստատել Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Ուկրաինայի, Բուլղարիայի և ԱՄՆ-ի թիմերը: Մինչև մրցաշարի մեկնարկը մասնակից երկրների թիվը կավելանա:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս սահմանված մրցանակային հիմնադրամ կա, ինչպես հաղթողի, մրցանակակիր մարզիկների, այնպես էլ հաղթողի մարզիչի համար»,- ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի խոսքերը մեջ է բերում ըմբշամարտի ֆեդերացիան:
Մրցումային առաջին օրը՝ հոկտեմբերի 7-ին, մրցագորգ դուրս կգան 57 կգ, 65 կգ, 74 կգ, 97 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները: