Տոտենհեմի գլխավոր մարզիչ. Քեյնը ցանկանում է շարունակել ելույթները մեր ակումբում
SportԼոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն գովեստի խոսքեր է հղել իր թիմի հարձակվող Հարի Քեյնի հասցեին:
«Ես միշտ էլ ասել եմ, որ Հարին սիրում է «Տոտենհեմը» և պատրաստվում է ելույթները շարունակել մեր թիմում: Նա ցանկանում է երկար ժամանակ այստեղ մնալ:
Նա միակ անգլիացի ֆուտբոլիստն է տարվա լավագույնների հավակնորդների ցանկում: Դա ապացուցում է, որ Հարին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերում «FourFourTwo»-ն:
Հիշեցնենք, որ Քեյնն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 6 խաղի, դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: