Yerevan, 15.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպիսի մայր կլինեք՝ ըստ հորոսկոպի ձեր նշանի

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Խոյ

Ուժեղ կողմեր՝ ինքնավստահություն, կամքի ուժ, անվախություն, գիտակցվածություն

Թույլ կողմեր՝ էգոիզմ, կախվածություն, փառամոլություն, սահմանափակություն, զայրացկոտություն

Ինչպիսի մայր է

Իսկական զինվորների թագուհի: Դուք յուրաքանչյուր իրավիճակից պետք է հաղթող դուրս գաք, և ծնող լինելն էլ բացառություն չէ: Դուք շատ հոգատար եք, սակայն, միևնույն ժամանակ, կարողանում եք չկորցնել կանացի գրավչությունը: Սկզբում ձեզ վախեցնում է այն, որ ինչ-որ էակ լիովին ձեզնից է կախված, սակայն հետագայում դուք կարողանում եք դա հաղթահարել և տարանջատել ձեզ ձեր երեխայից: Սակայն երբեմն չափն անցնում եք՝ երեխային չափից դուրս շատ ազատություն և ինքնուրույնություն տալով: Դուք միշտ քաջ և անվախ լինելու հիանալի օրինակ եք ձեր երեխայի համար:

Ցուլ

Ուժեղ կողմեր՝ հավասարակշռվածություն, աշխատասիրություն, ողջամտություն

Թույլ կողմեր՝ նյութապաշտություն, տրամադրության տատանումներ, անհանգստություն

Ինչպիսի մայր է

Շատ տատանողական եք. նույն բանի վերաբերյալ կարող եք կտրուկ տարբեր կարծիքներ ունենալ օրվա տարբեր ժամերի: Դուք միշտ ջանում եք ընդունված լինել: Դուք մտերիմ եք ձեր երեխաների հետ, սակայն չեք կորցնում  հարգանքը սեփական անձի հանդեպ: Երեխաների հետ հարաբերություններն իդեալական են, քանի դեռ նրանք իրենց կարգին են պահում թե՛ տանը, թե՛ հանրության առջև: Սակայն եթե նրանցից մեկն ինչ-որ սխալ բան անի, ձեր երկաթե ձեռքն իսկույն կիջնի նրա վրա: Դուք ձեր երեխաների համար լավագույնն եք ցանկանում և դրա համար ամեն բան անում եք, ուստի եթե որոշեք, որ նրանք պետք է էլիտար դպրոցում սովորեն, այդպես էլ կլինի, ինչ գնով էլ դա լինի:

Երկվորյակ

Ուժեղ կողմեր՝ հետաքրքրասիրություն, ազատ հայացքներ, օրիգինալություն, ստեղծագործական ջիղ

Թույլ կողմեր՝ սահմանները պահպանելու անկարողություն, հակասականություն, անհամբերություն, քարոզներ կարդալու սովորություն

Ինչպիսի մայր է

Ձեզ համար մայրությունը միաժամանակ և՛ անտանելի է, և՛ հիանալի: Դուք շատ տարբեր եք, և մտերիմները չգիտեն՝ ձեզնից ինչ սպասել հաջորդ վայրկյանին: Սակայն ձեզ հետ չես ձանձրանա: Դուք շատ հակասական եք. կարող եք մանրակրկտորեն ուսումնասիրել ձեր բալիկի սննդակարգը և, միևնույն ժամանակ, նրանց արագ սնունդ ուտելու տանել: Չնայած ձեր թեթևությանը՝ դուք կարող եք լիովին նվիրվել մայրությանը և այդպիսով կտրվել շրջակա աշխարհից:

Խեցգետին

Ուժեղ կողմեր՝ զգացմունքայնություն, նվիրվածություն

Թույլ կողմեր՝ գերխնամք, խանդ, տրամադրության տատանումներ, վախ

Ինչպիսի մայր է

Խեցգետինները պարզապես ծնված են մայր լինելու համար: Մայրական բնազդն ասես նրանց գեներում է: Դուք մեծ պատասխանատվությամբ եք մոտենում ձեր հղիությանը դրա մասին իմանալու առաջին իսկ վայրկյանից, իսկ ահա երբ երեխան ծնվում է, դուք ամենուր վազում եք նրա հետևից և փորձում հոգ տանել: Տանը ձեզ մոտ իսկական կարգ ու կանոն է տիրում: Դուք բնույթով համեստ եք և անգամ ամոթխած, սակայն մայրությունն օգնում է ձեզ դուրս գալ ձեր կաղապարից: Մայրությունը ձեզ միայն օգուտ է բերում:

Առյուծ

Ուժեղ կողմեր՝ կրեատիվություն, ինքնավստահություն, առաջնորդություն, կոկետություն

Թույլ կողմեր՝ եսակենտրոնություն, դրամայի հակում

Ինչպիսի մայր է

Մայրությանը դուք ստեղծագործ մոտեցում եք  ցուցաբերում և նվիրվում եք ողջ հոգով և սրտով: Դուք վստահ եք, որ դաստիարակում եք ապագա հանճարների: Դուք շատ մեծ ակնկալիքներ ունեք ձեր երեխաներից և անգամ չեք էլ մտածում, որ գուցե նրանք չեն ուզում այն, ինչ դուք եք նրանց համար պլանավորում: Դուք երես եք տալիս ձեր երեխաներին, պատրաստ եք շատ ժամանակ ծախսել նրանց համար լավագույն նվերը գնելու համար: Ախ այդ չափից դուրս մեծ սպասումները... Գուցե արժի մի փոքր թուլանալ:

Կույս

Ուժեղ կողմեր՝ կազմակերպվածություն, ողջամտություն, ինտելեկտուալություն

Թույլ կողմեր՝ ապագայի հանդեպ անհանգստություն, ինքնահավանություն, նյարդայնություն, տագնապայնություն

Ինչպիսի մայր է

Կա Կույս մայրերի 2 տեսակ: Մի մասն իրենց մոր կարգավիճակում զգում են ինչպես ձուկը ջրում, մյուս մասը՝ կաշկանդված են զգում այն բանից, որ ինչ-որ մեկն իրենց ժամանակը խլում է: Սակայն տարիների հետ դա անցնում է: Նրանք իրենց երեխաներին տալիս են այն, ինչ նրանց անհրաժեշտ է, սակայն երբեք նրանց տիեզերքի կենտրոնը չեն դարձնում:

Կշեռք

Ուժեղ կողմեր՝ քնքշություն, արդարամտություն, պարզություն

Թույլ կողմեր՝ անհետևողականություն, կատարելապաշտություն

Ինչպիսի մայր է

Երեխաները կշեռքների համար հենման կետ են: Մայրանալուց հետո նրանք դառնում են գործունյա և իրենց տեղում չեն նստում: Կշեռքներն իրենց երջանիկ են զգում, երբ այլոց համար ինչ-որ լավ բան են անում: Տեսնել իրենց երեխայի՝ երջանկությունից փայլող աչքերը. ահա Կշեռքների գերագույն երջանկությունը: Նրանք շատ ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ, զբաղվում նրանց ստեղծագործական զարգացմամբ, սիրով պատասխանում են իրենց բալիկների ամենատարօրինակ հարցերին: Եվ այդ ամենի հետ մեկտեղ Կշեռքները չեն մոռանում կին լինել, նրանք հիանալի կերպով գտնում են մայր-կին բալանսը:

Կարիճ

Ուժեղ կողմեր՝ ճկունություն, կամքի ուժ, ինտուիցիա

Թույլ կողմեր՝ էմոցիոնալ անկայունություն, կախվածություն, վերահսկողություն, ինքնախարազանում

Ինչպիսի մայր է

Կարիճ մայրերը տարբեր են: Եթե դուք թեթև եք, ուրախ, լավ տրամադրությամբ, ապա երեխաները ձեզնից քայլ անգամ հեռու չեն գնում: Իսկ եթե անտրամադիր եք, նրանք փորձում են ձեր աչքին անգամ չերևալ: Կարիճների համար շատ հարևոր է ֆինանսական ասպեկտը, նրանք պատրաստ են օր ու գիշեր աշխատել՝ զավակին ամեն բանով ապահովելու և կրթության տալու համար: Կարիճներն ունեն հիանալի կերպով զարգացած ինտուիցիա, ուստի կարող եք վստահել ձեր ներքին ձայնին:

 Աղեղնավոր

Ուժեղ կողմեր՝ իմաստնություն, արկածասիրություն, հումորի զգացում

Թույլ կողմեր՝ պարզունակություն, անհամբերություն, կոպտություն, չափազանց սպոնտանություն և կարգ ու կանոնի բացակայություն

Ինչպիսի մայր է

Աղեղնավորներն իրենց ողջ կյանքում ապրում են տվյալ պահով՝ ապագայի մասին չմտածելով: Մայրությունը որոշակի փոփոխություններ է բերում և սկզբնական շրջանում վախեցնում է նրանց: Նրանք պարզապես սարսափում են այն մտքից, որ պետք է իրենց ողջ ժամանակը երեխային հատկացնեն: Աղեղնավորները շատ սպոնտան են. նրանք կարող են վերջին վայրկյանին երեխաներին ավտոմեքենա նստեցնել և ինչ-որ տեղ հանգստանալու գնալ:

Այծեղջյուր

Ուժեղ կողմեր՝ կարգավորվածություն, ավանդապաշտություն, հետևողականություն, համբերատարություն

Թույլ կողմեր՝ անհանգստություն, տագնապայնություն, հոռետեսություն, անինքնավստահություն, սխալների հանդեպ չափից դուրս անհանդուրժողականություն

Ինչպիսի մայր է

Այծեղջյուրին չի կարելի անվանել քնքուշ մայր: Դուք երբեք ձեր երեխայի ընկերը չեք լինի, քանի որ կարծում եք, որ պետք է պահպանվի ընտանեկան հիերարխիան: Դուք մեծ հույսեր եք կապում ձեր երեխաների հետ, իսկ եթե նրանք դրանք չեն արդարացնում, դուք երկար ժամանակ նրանցից խորապես հիասթափված եք մնում: Ընտանիքում հիմնականում դուք եք խաղում տան գլխի դերը:

Ջրհոս

Ուժեղ կողմեր՝ օրիգինալություն, արդարամտություն, ժամանակակից և բաց մոտեցումներ

Թույլ կողմեր՝ սահմանափակություն, անհանգստություն, դրամայի հակում, կտրվածություն, չափազանց ազատ հայացքներ

Ինչպիսի մայր է

Ջրհոս մայրերը ոչ ոքի նման չեք: Նրան միաժամանակ կարող են լինել տարօրինակ և վերահսկող, կտրված և սիրող, սպոնտան և հաստատուն: Քաոսը ձեր սովորական կարգավիճակն է: Ձեզ հետ հնարավոր չէ ձանձրանալ: Ջրհոսները տանել չեք կարողանում, երբ փորձում են սահմանափակել իրենց ազատությունը, ուստի նրանք երեխա ունենալուց հետո էլ վարելու են մինչ այդ հաստատված կենսակերպը:

Ձկներ

Ուժեղ կողմեր՝ կարեկցանք, վառ երևակայություն, ստեղծագործ միտք

Թույլ կողմեր՝ էմոցիաները զսպելու անկարողություն, մանիպուլյացիաների դիմելու հակում, անկայունություն, մեղքի սուր զգացում

Ինչպիսի մայր է

Ձկները չեն կարողանում տարանջատել իրենց երեխաներին իրենցից, նրանք երեխաներին ընկալում են որպես իրենց շարունակություն և պատմում այնպիսի մանրամասներ, որ նրանց դեռ շուտ է իմանալ: Այդ իսկ պատճառով Ձուկ մայրերի երեխաները ժամանակից շուտ են մեծանում՝ կորցնելով բարոյաէթիկական հիմքը: Սակայն երեխաները գիտեն, որ իրենց մայրը միշտ պատրաստ է ցանկացած հարցում նրանց աջակցել:

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive