Նեյմարը ներողություն է խնդրել թիմակիցներից և Կավանիից
SportՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը թիմի այսօրվա մարզման ժամանակ ներողություն է խնդրել թիմակիցներից` իր և Էդինսոն Կավանիի միջև ստեղծված կոնֆլիկտի համար:
Ֆուտբոլիստների միջև հաշտեցման միջնորդը եղել է փարիզյան ակումբի ավագ, պաշտպան Տիագո Սիլվան,- տեղեկացնում է «L'Équipe»-ը:
Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի` ՊՍԺ-«Լիոն» (2:0) խաղի ընթացքում Նեյմարը և Կավանին տարաձայնություններ են ունեցել 11 մետրանոցն ու տուգանային հարվածներն իրացնելու հարցում:
Եվրոպական ԶԼՄ-ների տեղեկացմամբ` խաղից հետո հանդերձարանում բրազիլացին և ուրուգվայցին բախում են ունեցել: Բացի այդ, Իսպանիայում հաղորդել էին, թե Նեյմարը խնդրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը վաճառել Կավանիի տրանսֆերը: