«Ստալը» հաղթել է, Էդգար Մալաքյանը գոլային փոխանցում է կատարել եւ իրացրել հաղթական 11 մետրանոցը
SportՖուտբոլի Ուկրաինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Կամենսկի «Ստալը» Հայաստանի հավաքականի նախկին խաղացող Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ հաղթահարել է «Ժեմչուժինայի» արգելքը:
1:1 հաշվով ոչ ոքիից հետո նշանակված 11 մետրանոցներով «Ստալը» հաղթել է 4:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը կատարել է գոլային փոխանցում եւ իրացրել է հաղթական 11 մետրանոց հարվածը:
Ամբողջ հանդիպումն անցկացրել է նաեւ 19-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանը: