Ռոնալդուի անվանական խաղակոշիկները՝ ադամանդե փայլով (ֆոտո)
SportNike ընկերությունը թողարկել է Մադրիդի «Ռեալում» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տպավորիչ կարիերային նվիրված դիզայնով խաղակոշիկներ:
Cut To Brilliance հավաքածուի խաղակոշիկները պատված են ադամանդե փոշով: Ռոնալդուի անվանական ապրանքանիշից (CR7) բացի խաղակոշիկների վրա նշված է Արքայական ակումբում ֆուտբոլիստի նորամուտի օրը եւ իսպաներեն գրված է «Մանկության երազանք» (El Sueño Del Niño):
«Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ խաղալու այս ադամանդներով»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն: