Թշվառների երկիր Հայաստան
AnalysisԵրեկ տոն էր։ Իհարկե, լավ կլիներ, եթե մենք այդ տոնը դարձնեինք իրական՝ մեր քաղաքացիների համար ու ի բարօրություն մեր պետության։ Սակայն ի՞նչ ունենք։ Ունենք իրականում երկու Հայաստան: Կեղեքողների և շահագործողների Հայաստան ու դրան զուգահեռ, թշվառների Հայաստան։ Սովորաբար, մեր պաշտոնյա կոչվածները այդ օրը սկսում են Եռաբլուր պանթեոնում հավաքվելուց։ Թողնենք այդ ձևական կեղծիքը, թողնենք պաշտոնաթող գեներալների ու չկայացած վարչապետների տգետ մտքերը։ Այդ ամենի մասին շատ է խոսվել ու գրվել։
Գանք այն շքերթին, որը նրանք ներկայացնում են այդ օրը։ Մեքենաների արժեքը, որոնք միմյանց հետ մրցում են իրենց գնով, ու հայտնվում են նման միջոցառումների ժամանակ, կբավականացնեին, որպեսզի Հայաստանում սոված երեխա չլինի։ Ներեցեք, ավելի շուտ ոչ թե այդ մեքենաների արժեքը, այլ՝ դրանց ծախսած բենզինը։ Ու նայեք սրանց ցինիզմին, սրանց օլիգոֆրենիկ մտքերին (ներողություն այդ հիվանդությամբ տառապող մարդկանցից), սրանց հավակնություններին ու հայտարարություններին։ Ասացեք խնդրեմ, ո՞ր իրավունքով է ամեն միջին վիճակագրական պաշտոնյա միջինի 20.000 դոլլար արժողությամբ պետական ծառայողական մեքենայով շրջում մի երկրում, որտեղ յուրաքանչյուր երրորդ երեխա սոված կամ կիսասոված է քնում։
Չեք կարող որևէ կերպ հիմնավորել այս ամենը։ Սա պարզապես պետական դավաճանության և ստորության գագաթնակետն է։
Իսկ այդ մեքենաներին ու այդ մեքենաների տերերին հակադիր իրականությունը՝ այդ նույն Եռաբլուր պանթեոնում միմյանց ծեծող մուրացկաններն են։ Ու սիմվոլիկը այն է, որ նրանք ռազմական հագուստով են։ Ահա այսպիսի Հայաստան։
Ատոմ Ոսկանյան, Orer.am, վերլուծաբան