Դրիս Մերտենս. Մեսսին չեմ, ոչ էլ Մարադոնան. Դրիսն եմ, ինչից շատ գոհ եմ
Sport«Նապոլիի» կիսապաշտպան Դրիս Մերտենսը մեկնաբանել է «Լացիոյի» դարպասը խփած իր գոլը «Լացիոյի» դարպասը: Բելգիացին խնդրել է իրեն չհամեմատել Դիեգո Մարադոնայի հետ:
«Գոհ եմ գոլից, սակայն ամենակարևորը հաղթանակն է: Գոլի դրվագում տեսա, որ դարպասապահը դանդաղ է վերադառնում իր տեղը և որոշեցի հարվածել:
Հանդիպումից հետո ինձ ցույց տվեցին Մարադոնայի գոլը, սակայն նրա համար բարդ էր հարվածելը, ուստի դադարեցրեք համեմատությունները:
Լիոնել Մեսսին չեմ, ոչ էլ Մարադոնան. պարզապես Դրիսն եմ, ինչից շատ գոհ եմ»,- Մերտենսի խոսքը մեջբերում է Goal.com-ը: