Նեյմարը բաց կթողնի ՊՍԺ-ի առաջիկա հանդիպումը
SportՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի` «Մոնպելյեի» հետ հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է «AS»-ը, բրազիլացի հարձակվողը միկրովնասվածք է ստացել:
Ըստ աղբյուրի` թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Նեյմարին հանգիստ է տրամադրել:
Վերջինս կնախապատրաստվի Չեմպիոնների լիգայի խաղարկության 2-րդ տուրի` «Բավարիայի» հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը` սեպտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 19:00-ին: