Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ռինգում լսում եմ ողջ աղմուկը և բոլորին. Նարեկ Աբգարյան

Sport

Բռնցքամարտը եղել և մնում է հայկական սպորտի հենակետային մարզաձևերից մեկը: 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո բռնցքամարտի հավաքականի մի քանի մարզիկների համար սկսվեց նոր փուլ` պրոֆեսիոնալ բռնցքամարտում իրենց փորձելու հնարավորության փուլ: Նրանցից մեկը հավաքականի անդամ Նարեկ Աբգարյանն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Աբգարյանը անկեղծորեն խոսեց անցած ուղու, Օլիմպիական խաղերի, պրոֆեսիոնալի ռինգի և առաջիկա անելիքների մասին: 

-Նարեկ, կպատմե՞ք, թե ինչպե՞ս և ե՞րբ եք սկսել զբաղվել բռնցքամարտով:

-Բռնցքամարտով սկսեցի զբաղվել 7 տարեկանից: Ավագ եղբայրս էր հաճախում բռնցքամարտի մարզումների, այդ մարզաձևի մասին շատ էր խոսվում մեր տանը, քանի որ հայրս էլ, հորեղբայրս էլ ժամանակին զբաղվել են այդ մարզաձևով: Հորեղբայրս անգամ Խորհրդային Միության երիտասարդների չեմպիոն է եղել: Սկզբում միայն մայրս էր, որ դեմ էր, քանի որ ինքն ինձ դաշնամուրի էր տանում: Ես փոքր տարիքում դաշնամուր էի նվագում:

-Հիմա արդեն պրոֆեսիոնալ ռինգում եք: Ինչո՞ւ որոշեցիք թողնել սիրողական ռինգը:

-Սիրողական բռնցքամարտիկի համար գալիս է մի տարիք, երբ գիտակցում ես, ֆինանսական տեսանկյունից և հայտնի լինելու տեսանկյունից, որ պետք է տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ: Ոչ Արթուր Աբրահամը, ոչ Վիկ Դարչինյանը չէին դառնա այսքան հայտնի, եթե լինեին միայն աշխարհի չեմպիոններ սիրողական բռնցքամարտում:

-Ոչ Վիկը, ոչ Արթուրը Հայաստանում չեն հասել այդ բարձունքներին… Դուք տեսնո՞ւմ եք ձեզ համար այդ հեռանկարը:

-Ես հիմա մարզվում եմ Հայաստանում, իմ մարզիչը ազգային թիմի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն է: Մենք Հայաստանից ենք, ներկայացնում ենք մեր երկիրը, բայց աշխատում  ենք մոսկովյան բռնցքամարտի ակումբի հետ:

-Նարեկ, կցանկանայի, որ խոսեինք Եվրոպայի անցած առաջնության մասին: Տպավորություն կար, որ ինչ-որ բան չբավարարեց ձեզ: Ի՞նչը…

-Ժամանակը: Օլիմպիական խաղերից հետո սկսեցի մարզվել ուրիշ` պրոֆեսիոնալ ռինգի ծրագրով: Սիրողականի և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների մարզումները բացարձակապես տարբեր են: Պրոֆեսիոնալը մարզվում է երկար ռաունդների համար, սիրողականը` 3 ռաունդի համար միայն: 3 ռաունդ, որ ամեն ինչ տաս՝ ինչ ունես, ամբողջ բազան ներդնես: Ես մտել էի պրոֆեսիոնալ ռինգ, և հենց դա էլ խանգարեց:

-5 մենամարտ եք անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում: Ի՞նչ են տվել ձեզ այդ մենամարտերը:

-Ամեն մի մենամարտից հետո՝ մեծ փորձ: Սկսում ես քեզ ավելի վստահ զգալ, լավ պատկերացնել շոուն և շրջապատող ամեն ինչ: Առաջին մենամարտում ամեն ինչ խորթ էր,  մեծ էկրանին դու ես, և այս ամենն անսովոր է: Բայց աստիճանաբար ամեն ինչ հունի մեջ է ընկնում:

-Օլիմպիական խաղերից անցել է մեկ տարի: Ի՞նչ մնաց ձեր մեջ այդ Խաղերից հետո:

-Ռիո բառը լսելիս նախ ուրախանում եմ, իսկ մեր մենամարտը ոչ ճիշտ դատելը ինչ-որ պահի հիասթափեցնում է, բայց ես այն մարդկանց տեսակից չեմ, որ կոտրվեմ կամ կանգ առնեմ: Հակառակը՝ հիմա ձգտում եմ ավելի ու ավելի բարձրանալ: Բաքվի Եվրոպական խաղերում էլ նույն խնդիրն էր, մեդալի համար մենամարտում մրցավարները սխալ դատեցին, բայց ինչ եղել, եղել է:

-Իսկ հնարավո՞ր է Տոկիո-2020- ում ձեզ տեսնենք կրկին օլիմպիական ռինգում:

-Հնարավոր է:

-Նարեկ, ռինգում ո՞ւմ ձայնն եք լսում առաջինը:

-Ես լսում եմ ամբողջ աղմուկը, բոլորին: Քանի որ նյարդերս նորմալ վիճակում են: Իհարկե, ռինգում ամեն ինչ գիտակցում եմ, առաջին հերթին լսում եմ իմ անկյունը, իմ մարզչին: Որքան էլ իրավիճակը լավ հասկանաս, միշտ էլ խորհրդի կարիք կա: Կենտրոնանում եմ մարզչիս խոսքերի վրա:

-Եթե բռնցքամարտը չլիներ, ինչո՞վ կզբաղվեիք:

-Երևի, բակում նարդի կխաղայի (ծիծաղում է):

-Կպատմե՞ք ձեր առաջիկա պլանների մասին, եր՞բ կկայանա հաջորդ մենամարտը:

-Հաջորդ մրցակիցս ուկրաինացի է: Մենամարտը լինելու է Մոսկվայում սեպտեմբերի 30-ին: Հիմա սկսել եմ նախապատրաստվել, քաշս եմ նորմայի բերում: Տեղյակ եմ, որ մրցակիցս 5 մենամարտից 1-ում պարտվել է, 3 հաղթանակ է տարել և մեկ մենամարտ ավարտել է ոչ-ոքի:

-Նարեկ, մի քանի բլից հարցեր: Սո՞ւրճ, թե թեյ:

-Սուրճ:

-Սև՞, թե սպիտակ:

-Սև:

-Ֆուտբո՞լ, թե թենիս:

-Ֆուտբոլ:

-Մեսսի՞, թե Ռոնալդու:

-Մեսսի:

-Թո՞մը, թե Ջերին:

-Ջերին:

-Պիցցա՞, թե պաղպաղակ:

-Պիցցա:

-Ալի՞, թե Մեյվեզեր:

-Ալի:

-Շնորհակալություն անկեղծ զրույցի համար:

 

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Նարեկ Աբգարյանի անձնական արխիվից  և Տաթև Դուրյանի

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project