Հանրապետության որոշ ճանապարհներ պատված են մերկասառույցով
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մերկասառույցի հետևանքով դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ապարան-Սպիտակ, տեղ-տեղ Սիսիան-Գորիս ավտոճանապարհները, Վայք-Սիսիան ավտոճանապարհի Սարավանի, Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի հատվածները և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը: Նոյեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ տեղումներ կան Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և Սյունիքի մարզում' թաց ձյան տեսքով: ՃԱՆՇԻՆ աշխատակիցների կողմից իրականացվում է ավտաճանապարհների մաքրման և մշական աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' ժամը 07.00-ից մինչև 19.00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: