ՀՀ տրանսպորտի նախարարությունն այս տարի կտեղափոխվի նորակառույց շենք
EconomicsԱվարտին է մոտենում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նորակառույց համալիրը, որը տեղակայված է Վազգեն Սարգսյան փողոցում, ՀՀ Կառավարական 2-րդ մասնաշենքի համալիրում՝ ՀՀ դատախազության անմիջական հարևանությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 22-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը շինարարների հետ շրջայց է կատարել համալիրի տարածքում:
Շրջայցի ընթացքում ներկայացվել է, որ գործընթացն ավարտական փուլում է և ներքին հարդարման վերջին շինաշխատանքներն են իրականացնում:
Այս տարի տրանսպորտի նախարարությունը կտեղափոխվի նորակառույց շենք: