Լևոն Արոնյանն եզրափակչի առաջին պարտիան ավարտեց ոչ-ոքի
SportՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի առաջին պարտիայում կիսեց միավորը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թբիլիսում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը: Արոնյանի մրցակիցը չին Դինգ Լիրենն է: Դասական առաջին պարտիայում Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 35–րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը։ Հաջորդ պարտիան կկայանա սեպտեմբերի 24-ին։
Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` Աշխարհի Գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար: