Թերրի Ջորջը և Էրիկ Էսրաիլյանը վարպետության դասընթաց անցկացրեցին Երևանում
SocietyCreative Armenia կազմակերպությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հյուրընկալել են օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի («Ռուանդա հյուրանոց», «Խոստումը») և պրոդյուսերԷրիկ Էսրաիլյանի («Խոստումը», «Ոչնչացնելու մտադրությունը») վարպետության դասընթացը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Creative Armenia կազմակերպությունից՝ հավելելով. «Ավելի քան 150 հյուրեր, այդ թվում՝ կինոգործիչներ, լրագրողներ և Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մասնակցեցին ՀԲԸՄ Հայաստանի կողմից հյուրընկալած 2 ժամ տևողությամբ ծավալուն ծրագրին, որը վարում էր Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը։
«Խոստումը» միայն ֆիլմ չէ», - ասաց դոկտոր Էսրաիլյանը, - «դա շարժում է»։ Եվ նա խորությամբ ներկայացրեց ֆիլմի ուսուցողական, սոցիալական և քաղաքական, ժամանակային սահմաններ չունեցող հավակնությունները։ Ֆիլմի՝ շահույթ չհետապնդող գործընկեր-
Այնուհետև պրն Ջորջը պատասխանեց մի շարք հարցերի՝ քննարկելով իր՝ գրելու, խմբագրելու և ֆիլմեր նկարահանելու ռազմավարությունը, ինչպես նաև հայ և իռլանդացի ժողովուրդների միջև գաղտնի կապը։ Նա նաև ցուցադրեց իր ֆիլմերից («Խոստումը», «Հանուն հոր», «Ռուանդա հյուրանոց») մի քանի հատվածներ՝ օգտագործելով դրանք որպես հնարավորություն՝ քննարկելու ֆիլմի նկարահանման ժամանակ ընդունվող տեխնիկական և ստեղծարար որոշումները։
Վարպետության դասընթացի մի մասն էլ նվիրված էր Թերրի Ջորջի՝ կինոգործիչներին ուղղված մարտահրավերի (կինոգործիչներին աշխարհով մեկ մարտահրավեր էր հայտարարվել` ներկայացնելու մարդու իրավունքների մասին պատմություններ 60 վայրկյանում) եզրափակիչ փուլ անցած մասնակիցներին։ Այս կարճամետրաժ տեսլականները առերեսվում էին անձնական կյանքից մինչև աղքատության, ցեղասպանությունից մինչև քաղաքացիական անհնազանդության խնդիրներին։ Եվ Ջորջի խոսքերով՝ «դրանք հաստատում են միջոցի ուժը մարդու իրավունքների պաշտպանության հարցում»։
Creative Armenia-ն շահույթ չհետապնդող կազմակերպություն է՝ թվային դարաշրջանում տաղանդ և սոցիալական ազդեցության պատմութույններ բացահայտելու գլոբալ մանդատով: Հավելյալտեղեկությունների համար կարող եք այցելել www.creativearmenia.org.
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որը հիմնվել է 1906 թվականին և որի գլխամասային գրասենյակըգտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելովաշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին:
ՀԲԸՄ և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքէջում: ՀԲԸՄ հայաստանի մասին հավելյալ տեղեկատվությունկարող եք գտնել www.agbu.am կայքէջում»: