«Yerevan Open»-ի առաջատարները 5 շախմատիստներ են
SportՄայրաքաղաք Երևանում երկրորդ տարին անցկացվող «Yerevan Open» շախմատային մրցաշարում կայացան 5-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղթանակներ տոնեցին Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Արտաշես Մինասյանը, Դավիթ Միրզոյանը և մի շարք այլ շախմատիստները:
Այս տուրից հետո առաջատարները 5 են՝ Արման Միքայելյան, Տիգրան Պետրոսյան, Կարեն Գրիգորյան, Ալեսեյ Կիսլինսկի, Արման Փաշիկյան: Նրանք ունեն 4,5-ական միավոր: