Արայի լեռան գոտում առկա է 19 ծխացող օջախ
SocietyԱրայի լեռան գոտում հրդեհաշիջման աշխատանքները սեպտեմբերի 24-ին, ժամը 09:00-ի դրությամբ իրականացվում են 4 տեղամասով, առկա է 19 ծխացող օջախ: «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 47 փրկարար ծառայող և 5 միավոր տեխնիկա:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 16:43-ին ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին՝ բուսածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ և հատուկ նշանակության փրկարարականաշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 117 փրկարար ծառայող, անտառտնտեսության 10 աշխատակից ևհարակից գյուղի 8 բնակիչ:
Աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, նախարարիտեղակալ Ա. Նազարյանը, Արագածոտնի մարզպետը, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Խաչիկյանը, ԱրագածոտնիՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, Կոտայքի ՄՓՎ պետի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ փոխգնդապետ Ա. Գյուրջինյանը և Բուժականի, Երնջատափի, Սարալանջի գյուղապետերը:
Սեպտեմբերի 22-ի ժամը 20:00-ի այրվում է մոտ 25 հա խոտածածկ տարածք: