Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
SocietyՀայաստանում սեպտեմբերի 25-26-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-26-ն՝ առավելապես հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 27-29-ը՝ շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչ 15-20 մ/վ արագություն:
Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 25-26-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, սեպտեմբերի 27-29-ը երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:
