«Շիրակը» 5-րդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր
SportՀայաստանի 2017թ. Սուպերգավաթի շրջանակում գործող չեմպիոն «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ուժերը չափեց գավաթակիր «Շիրակի» հետ:
Վերջապես Հայաստանի Սուպերգավաթի հանդիպումն ընթացավ դիտարժան պայքարում: Ինչպես հայտնի է` նախորդ խաղարկություններին թիմերը հիմնականում երկրորդ կազմերով էին խաղում և լուրջ ուշադրություն չէին դարձնում մրցաշարին: Այս անգամ չեմպիոնը և գավաթակիրն ընտրել էին մարտական կազմ:
Խաղի հաշիվը բացվեց 79-րդ րոպեին: Մուսա Բակայոկոն «պատ» խաղարկեց Վարդան Բակալյանի հետ և գնդակն ուղարկեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը: Րոպեներ անց փոխարինման մտած Մարտուն Մխիթարյանը կրկնապատկեց հյուրերի առավելությունը և ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:
Այս հաղթանակի շնորհիվ «Շիրակը» 5-րդ անգամ դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր:
Մրցող թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով.
«Ալաշկերտ». Արսեն Բեգլարյան, Անդրանիկ Ոսկանյան, Վահագն Մինասյան, Մլադեն Զելկովիչ, Դմիտրի Խովբոշա, Աշոտ Սարդարյան, Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Եդիգարյան, Ուրոշ Նենադովիչ
«Շիրակ». Անատոլի Այվազով, Արտյոմ Միքայելյան, Էդվարդ Կպոդո, Ալեքսանդր Իլիչ, Վարդան Բակալյան, Սոլոմոն Իմե Ուդո, Իգոր Ստանոևիչ, Ռոբերտ Դարբինյան, Աղվան Դավոյան, Մուհամեդ Կաբա, Մուսա Բակայոկո
Հավելենք, որ սա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի 20-րդ հոբելյանական խաղարկությունն էր:
Նշենք, որ 1996 թվականին Հայաստանի Սուպերգավաթակիրը նույնպես «Շիրակն էր»:
«Ալաշկերտ»-«Շիրակ»` 0:2
Գոլը` Բակայոկո (79), Մխիթարյան (89)