Ծանրորդ Մարտին Քոչարյանը բավարարվեց ութերորդ տեղով
SportԿոսովոյի Պրիշտինա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունում այսօր պայքարին մասնակցեց 56 կգ քաշային Մարտին Քոչարյանը (15 տարեկաններ),- տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Երկամարտում նրա ցույց տված 189 (84+105) կգ արդյունքն ութերորդն է:
Սեպտեմբերի 25-ին Հայաստանից մրցահարթակ կմտնեն Գևորգ Ղահրամանյանը (69 կգ, 15 տարեկաններ) և Բաբկեն Բագրատյանը (62 կգ, 17 տարեկաններ):