Լեհաստանի ընտրանու հարձակվողը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ խաղը
SportԻնչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, «Նապոլիի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Արկադիուշ Միլիկը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել:
Ֆուտբոլիստը ստիպված կլինի բաց թողնել 4-ից 6 ամիս:
Միլիկը վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության 6-րդ տուրի` ՍՊԱԼ-ի (3:2) հետ խաղում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին հոկտեմբերի 5-ին ԱԱ 2018-ի որակավորման փուլի շրջանակում տանը կընդունի Լեհաստանի հավաքականին: