Ադրբեջանցի քաղբանտարկյալ Ալիևի առողջական վիճակը վատացել է
Հայտնի են դարձել Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի բժշկական հետազոտության արդյունքները: Այս մասին հաղորդել է contact.az-ը:
Նրա դուստր՝ Նարմին Կամիլսոյը, Facebook-ի իր էջում գրել է, որ իրավապաշտպանի մոտ հայտնաբերվել է պարանոցային օստեոխոնդրոզ և միջողային սկավառակի պրոտրուզիա:
Այնուամենայնիվ, ընդամենը նշանակվել է ամբուլատոր բուժում կալանավայրի պայմաններում:
Ինթիգամ Ալիևը ձերբակալվել է օգոստոսի 8-ին՝ հարկերից խուսափելու, լիազորությունները չարաշահելու և անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանքով: Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն Ալիևին ճանաչել է քաղբանտարկյալ: