Ֆլոյդ Մեյվեզեր. Մակգրեգորի հետ մենամարտից առաջ ամեն օր երեկույթների էի գնում
SportՊրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը հերթական անգամ անդրադարձել է UFC-ի մարտիկ Կոնոր Մակգրեգորի հետ մենամարտի արդյունքներին:
«Կոնորի կարիերան շարունակվում է: Նա դեռ երիտասարդ է: Դա կարող էր մեծ վնաս հասցնել նրան: Պետք է մտածենք մարտիկների մասին:
Եթե նրան նոկաուտի ենթարկեի առաջին ռաունդում, քննադատները կգտնեին ինչ ասել: Եթե մենամարտը շարունակվում է մի փոքր ավելի երկար, քան իրենք ակնկալում են, նրանք նույնպես խոսելու առիթ են գտնում: Քննադատություն ամեն դեպքում լինելու:
Մենք գովում ենք նրան, քանի որ ես 40 տարեկան եմ և երկու տարի չէի մենամարտել: Նա 28 տարեկան է, ով չի ավարտել կարիերան: Մակգրեգորն ավելի բարձրահասակ է և խոշոր: Ասում եմ, որ թղթի վրա բոլոր առավելությունները նրա կողմն են:
Իսկ ես վերադարձա, մարզվեցի երեք շաբաթ և ամեն երեկո շարունակում էի երեկույթների գնալ»,- Մեյվեզերի խոսքը մեջբերում է «Boxingscene»-ը: