Yerevan, 19.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ռոստելեկոմ»-ը պարգևատրվել է որպես ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր

Society

«Ռոստելեկոմ» Հայաստանը Մարքեթինգի հայկական ասոցիացիայի կողմից պարգևատրվել է որպես Ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ռոստելեկոմ»-ի հանրային կապերի բաժնից, հուլիսին «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացվել են հարցումներ հեռահաղորդակցության ոլորտում տրամադրվող  ծառայությունների և սպասարկման վերաբերյալ։ Ըստ հարցման արդյունքների «Ռոստելեկոմը» գրանցել է ամենաբարձր ցուցանիշները որպես՝

  • Ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր,
  • Ինտերնետ ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր,
  • Հեռուստատեսության ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր։

«Լինելով առաջատար օպերատոր, մշտապես ներդրումներ իրականացնելով նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառման ուղղությամբ՝ մենք ունենք մեկ նպատակ՝ տրամադրել բարձրակարգ ծառայություններ և սպասարկում մեր բոլոր բաժանորդներին։ Նմանօրինակ հարցումները օբյեկտիվորեն ցույց են տալիս շուկայում և դաշտում առկա իրական պատկերը, ինչը շատ գովելի է։ Մարքեթինգային հետազոտությունները ընկերություններին հնարավորություն են տալիս պատկերացնելու շուկան, մարտահրավերներն ու զարգացումները՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով պլանավորել հետագա ռազմավարական կառավարումը։ Հպարտ և ուրախ եմ մեր թիմի և ընկերության համար։ Կարծում եմ՝ սա մեր աշխատանքի լավագույն գնահատականն է և ուղենիշը»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հարցումների արդյունքում «Ռոստելեկոմ»-ի գրանցած առաջատար դիրքը վկայում է ընկերության բաժանորդների լոյալության բարձր մակարդակի մասին և, որ նրանք, առանց վարանելու, կառաջարկեն և խորհուրդ կտան օգտվել պրովայդերի և Ինտերնետ, և հեռուստատեսության ծառայություններից։

NPS (Net Promoter Score) գործակիցը սպառողական լոյալության գործակից է, որը հաշվարկվում է հետևյալ հարցի հիման վրա՝ Ինչ հավանականությամբ խորհուրդ կտայիք Ձեր ընկերոջը օգտվել Ձեր Ինտերնետ/Հեռուստատեսության պրովայդերի ծառայություններից: (Գնահատվում է 0-10 բալային համակարգով, որտեղ 0-ն ամենաանհավանական տարբերակն է, իսկ 10-ը՝ ամենահավանականը):

«Հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է ամենադինամիկ և արագ զարգացող ճյուղերից, հետևաբար ծառայությունների որակի ու սպասարկման մոնիտորինգը շատ կարևոր են։ Դա է պատճառներից մեկը, որ մենք իրականացրեցինք հետազոտություն՝ պարզելու, թե Երևանում և մարզերում որ ընկերության ու ծառայությունների նկատմամբ է հայ բաժանորդը գոհունակություն ցուցաբերում»,-նշել է «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը։

«Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան պարբերաբար անդրադառնում է դինամիկ զարգացող ոլորտներին՝ անցկացնելով և ընկերությունների, և ընկերությունների կողմից իրականացված հետազոտությունների փորձաքննություն: Կարևորելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը Հայաստանում մենք մշտապես խրախուսում ենք ընկերությունների կողմից բարձր որակական չափանիշների մատուցվող ծառայությունները և արդյունավետ մարքեթինգային ռազմավարությունների կիրառումը: Փաստելով «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից իրականացված հարցումների տվյալները` մենք այսօր ուրախ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանը հանձնել այս պատվոգիրը, ըստ որի ընկերությունը հանդիսանում է լավագույն ինտերնետ ծառայությունների որակ ապահովող ընկերություն, ինչպես նաև որպես ինտերնետ և հեռուստատեսային ծառայություններ տրամադրող ընկերություն գրանցել է լոյալ բաժանորդների ամենաբարձր ցուցանիշը»,- նշել է Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը:  

Հեռահաղորդակցության ծառայությունների վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցվողների քանակը կազմել է 1104, հետազոտության ընտրանքային սխալը՝ ±3%: Հետազոտության իրականացվել է 2017թ. հուլիսի 5-15-ը:

Հետազոտության բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով:

The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row