Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մարտունի քաղաքում բացվել է հայկական լեռնաշխարհի Վիշապաքարերի ցուցահանդես

Culture

 ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության կողմից արդեն մի քանի տարի է, ինչ մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը կազմակերպվում է պատմության եւ մշակույթի հուշարձանների լուսանկարների ցուցադրություն: 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, այս տարի ցուցահանդեսը կազմակերպվել է հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի լուսանկարներով` «Հայկական լեռնաշխարհի քարակերտ գանձերը» խորագրի ներքո: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին գտնվել Մարտունու քաղաքապետի տեղակալ Հովսեփ Տոնոյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայք-Գեղարքունիք մարզերի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանը, քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Արդեն մի քանի օր է, ինչ Մարտունու եւ տարածքի համայնքների մանկավարժները, դպրոցների եւ քոլեջների աշակերտներն այցելում են ցուցահանդես՝ ծանոթանալու Հայկական լեռնաշխարհում հեռավոր հնադարում կերտված հուշարձանների լուսանկարներին: 
«Վիշապաքարերը մեգալիթյան հուշարձաններ են, որոնք կերտված են մեկ ամբողջական քարից, մեզանից մի քանի հազար տարի առաջ, հեթանոսական ժամանակաշրջանում: Դրանք կարող են ունենալ ավելի քան 5 մետր բարձրություն: «Վիշապները» լինում են հիմնականում երեք տիպի. ցլակերպ, ձկնակերպ եւ ձկնացլակերպ: Դրանք, որպես պաշտամունքի առարկաներ, հանդիսացել են պտղաբերության ու առատության խորհրդանիշ եւ տեղադրվել են աղբյուրների ակունքների, ջրամբարների մոտ: Ի դեպ, «վիշապները» ներհատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին: Մինչ օրս հայտնի են վիշապաքարերի 150 օրինակ, որոնցից մոտ 100-ը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, մեծ մասամբ՝ Գեղամա լեռներում, Սեւանա լճի հյուսիս-արեւելյան ափերին, Արագած լեռան լանջերին: Նկատի ունենալով, որ վիշապաքարերի պարզ, անզարդ ձեւերը հանդիպում են առավելապես Արագածի լեռնազանգվածում, իսկ բարդ, զարդարուն ձեւերը՝ Գեղամա լեռներում, պետք է ենթադրել, որ Արագածը հանդիսանում է վիշապաքարերի ձեւավորման օրրանը, իսկ Գեղամա լեռները` «ծաղկման շրջանի» էպիկենտրոնը»,- պատմեց Գոռ Գասպարյանը:

Վիշապաքարերի մասին առաջին կարեւոր տեղեկությունները տվել է գրող Ատրպետը, իսկ առաջին լուրջ ուսումնասիրությունները վերագրվում են Ն. Մառին եւ Յ. Սմիռնովին, ովքեր 1909-1910 թվականներին Գեղամա լեռներում փաստագրել են իրենց սկզբնական տեղում գտնվող 19 վիշապաքար:
Գեղարքունիքի մարզի պատմության հուշարձանների պահպանության պատասխանատուները կարեւորեցին այն հանգամանքը, որ տեղահանված եւ այլ վայրեր տեղափոխված «վիշապները» անհրաժեշտ է վերադարձնել իրենց նախնական վայր, քանի որ այդ դեպքում հնագիտական տուրիզմը կաշխուժանա մարզի ամենատարբեր վայրերում, այն տեղերում, ուր կերտվել են մեր պատմության անկրկնելի հուշարձանները: 
«Անչափ կարեւոր է նաեւ մատաղ սերնդին մեր մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելը: Վիշապաքարերին այժմ ծանոթանում են մեր դպրոցների աշակերտները, միջնակարգ մասնագիտական հաստատությունների ուսանողները: Առնվազն երկու շաբաթ ցուցադրությունը մնալու է տեղում, որպեսզի հետաքրքրվողները այն դիտելու հնարավորություն ունենան»,-հավելեց Գոռ Գասպարյանը:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia