Ծանրամարտի կանանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը
SportԾանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: «Աշխարհի այս առաջնությունը վարկանիշային չէ և անիմաստ եմ համարում այդքան գումար ծախսելը և Ամերիկա հասնելը: Մեդալ նվաճելու հավանականությունն էլ քիչ է»,-ասաց Ներսիսյանը:
Վերջինիս խոսքով` երիտասարդ ծանրորդները հոկտեմբերին կմասնակցեն Եվրոպայի երիտասարդների առաջնությանը: Հայաստանն այդ մրցաշարում կունենա 4 մասնակից` Սոնա Պողոսյանը, Իզաբելլա Յայլյանը, Արփինե Դալալյանը և Տաթև Հակոբյանը:
Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կկայանա Ալբանիայում հոկտեմբեր 15-23-ը: