Մարատ Իզմայլովը հեռացել է «Արարատ»-ից
SportՌուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարատ Իզմայլովն ու Մոսկվայի «Արարատ»-ը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Արարատ»-ի ղեկավարությանը, մարզչական շտաբին և ֆուտբոլիստներին անմոռանալի հույզերի համար: Շատ հաճելի էր լինել այս մեծ ֆուտբոլային ընտանիքի մի մասնիկը: Բարդ որոշում էր, սակայն անձնական հանգամանքների պատճառով ստիպված եմ լքել թիմը:
«Արարատ»-ին մաղթում եմ բոլոր մարզական խնդիրների լուծում: Վստահ եմ, որ ակումբն ունի լուսավոր ապագա»,- Իզմայլովի խոսքը մեջբերում է «Արարատ»-ի մամուլի ծառայությունը:
Մարատ Իզմայլովն «Արարատ»-ին էր միացել ամռանը: Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության չորս խաղում 35-ամյա ֆուտբոլիստը խփել է 2 գոլ: