Հասմիկ Ղարիբյանիի ամուսինն այս տարեդարձը երբեք չի մոռանա
LifestylePressIdent.am-ը գրում է. Դերասանուհի, երգչուհի, պարուհի և պարզապես լավ մարդ Հասմիկ Ղարիբյանի կամ, ինչպես ժողովուրդն էր նրան անվանում, Կարգին Հասմիկի ամուսին Ներսես` Նիք Աբրահամյանը, երբեք չի մոռանա իր այս տարեդարձը. դրան հաջորդած օրն իսկ կյանքը նրան առավել քան դաժան անակնկալ մատուցեց:
Հասմիկը երկար ամիսներ՝ տառապելով քաղցկեղով, անժամանակ հեռացավ կյանքից: Նա ընդամենը 34 տարեկան էր:
Նրա ախտորոշումը կրծքի քաղցկեղ էր, սակայն նա երբեք այս մասին չխոսեց, հրաժարվում էր բառ անգամ հրապարակել, չէր ցանկանում, որպեսզի մարդիկ իրեն խղճան՝ իմանալով իր ցավի մասին, և որ իրեն միշտ հիշեն կենսուրախ, ժպտերես, հպարտ, ինչպիսին կար:
Հասմիկը նաև ակտիվ ու սրտացավ քաղաքացի էր: Նրա ընդդիմադիր հայացքների մասին գուցե շատերին հայտնի չէ, բայց՝ ոչ ինձ: Հաճախ էինք խոսում մեր երկրի ներկայիս անփառունակ վիճակի մասին, ցավում մեր ազգի ու ժողովրդի համար: Ժամանակին նա աշխատում էր բաց չթողնել ոչ մի հանրահավաք: Դրանց գալիս էր ոչ աչքի ընկնող հագուստով, գլխարկով, որպեսզի շատ նկատելի չլինի և ոչ թե նրա համար, որ վախենում էր, այլ աչքի ընկնել չէր ցանկլանում, քանի որ նրան որպես կոմիկ դերասանուհի էին ճանաչում, բայց նա մեծ ցավ էր ապրում Հայրենիքում տիրող անարդարությունների համար:
Հիշում եմ՝ 2008-ի մարտի 1-ի գիշերը նրա հետ ունեցած հեռախոսազրույցս, երբ ոտքով Ալ. Մյասնիկյանի արձանի հարակից տարածքից գնում էինք Երկրապահի շենք. նա զանգահարեց, շատ անհանգիստ էր, հետաքրքրվում էր իրադրությամբ, այդ օրը գալ չէր կարողացել, բայց հանգիստ պառկել քնել էլ չէր կարողանում…
Նյութն ամբողջությամբ` այստեղ