Ռեալը համաձայնության է եկել Ռաֆայել Վարանի հետ` պայմանագրի երկարաձգման շուրջ
SportԱյս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
Վաղը` սեպտեմբերի 28-ին, կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում կողմերը կկնքեն նոր պայմանագիրը: Նախորդ պայմանագիրն ուժի մեջ էր մինչև 2020 թվականը:
Հիշեցնենք` Վարանը 2011 թվականից է հանդես գալիս «Ռեալում», ուր տեղափոխվել էր «Լանսից»: Այս ընթացքում, 24-ամյա ֆրանսիացին 196 պաշտոնական հանդիպման է մասնակցել «Ռեալի» կազմում, դարձել է 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: