Yerevan, 19.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՕՖ ներկայացուցիչների հետ ԿԳՆ-ում քննարկվել են ներառական կրթության հիմնախնդիրները

Society

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ  Դավիթ Սահակյանը հանդիպում է ունեցել Հայ օգնության ֆոնդի բարերարների և գործադիր կազմի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է համընդհանուր ներառական կրթության անցմամբ պայմանավորված հատուկ դպրոցների մանկավարժահոգեբանական կենտրոնների վերակազմավորման խնդիրը:

ՀՕՖ ներկայացուցիչները, ընդգծելով, որ բարեգործական կազմակերպության կողմից  տարիներ շարունակ լուրջ ներդրումներ են կատարվել Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում, մասնավորապես վերանորոգվել և կահավորվել են դասասենյակները, ննջասենյակները, ճաշարանը, կառուցվել է թեքահարթակ, տեղադրվել հարմարեցված վերելակ, ստեղծվել են փայտամշակման, խեցեգործության, կոշկակարության, կարուձևի արհեստանոցներ, հետաքրքրվել են դպրոցի հետագա կարգավիճակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

ԿԳ նախարարի տեղակալը նախարարության անունից շնորհակալություն է  հայտնել ՀՕՖ-ին`  կրթության ոլորտում իրականցված բարեգործական ծրագրերի համար. «Բարեգործությունը  հատկապես կրթության ոլորտում, սովորական գործունեություն չէ, այն  նախևառաջ սիրտ և  հոգի է, օրինակ և ապրելու մշակույթ: Կատարված կարևոր աշխատանքի համար  առանձնակի շնորհակալ ենք»,- նշել է Դ. Սահակյանը և հանգամանլի ներկայացրել կրթության ոլորտում իրականացվող  պետական քաղաքականությունը, որի կարևոր ուղղություններից մեկն էլ համընդհանուր ներառականության անցում կատարելն է. «Մենք որդեգրել ենք համընդհանուր ներառականության  քաղաքականությունը, որի հիմնական  նպատակն է կրթության առանձնահատաուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին չառանձնացնել այլ երեխաներից: 

Ըստ ժամանակացույցի Հայաստանի բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական, որպեսզի յուրաքանչյուր երեխա իր կրթությունն ստանա բնական միջավայրում՝ իր ընտանիքին և բնակավայրին մոտ: Սա կարևոր է հանրային կյանքում այդ երեխաների  հետագա ինտեգրման առումով՝ որպեսզի նրանք ի սկզբանե սովորեն ապրել հասարակության մեջ, իսկ հասարակությունն էլ վարժվի և ընդունի այդ երեխաներին: Մենք հասկանում ենք, որ սա շատ բարդ գործընթաց է, այդ պատճառով էլ ծրագիրն իրականացնում ենք մարզ առ մարզ»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը և  հավելել, որ կառավարության կողմից հաստատվել է համընդհանուր ներառական կրթության  անցնելու միջոցառումների ծրագիր: Այս ուսումնական տարվանից ներդրվել է նաև նոր ինստիտուտ՝ դպրոցներում արդեն կան  ուսուցչի օգնականներ, որոնք  պետք է աջակցեն կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաներին: 

Դավիթ Սահակյանի խոսքով՝ ՀՀ-ում նախատեսվում է  ունենալ  մի քանի հատուկ դպրոց՝ որոշակի խմբի երեխաների համար / տեսողական, լսողական  և մտավոր խնդիրներ ունեցողների համար/: 

Անդրադառնալով Գավառի թիվ 1 հատուկ դպրոցին՝ ԿԳ նախարարի տեղակալը նշել է, որ 2020 թվականին այն վերակազմակերպվելու է տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի, քանի որ Գեղարքունիքի մարզի միակ հատուկ դպրոցն է:  Այնտեղ սովորող երեխաները, կարիքի գնահատման արդյունքերից ելնելով,  կրթություն կստանան սովորական հանրակրթական դպրոցներում , իսկ բարերարների աջակցությամբ ստեղծված արհեստագործական կրթական բազան կօգտագործվի դարձյալ կրթական նպատակներով:

«Նախարարությունը բաց է ցանկացած առաջարկության և գաղափարի համար և բարեգործները, ովքեր աջակցել են դպրոցի բարեկարգմանը և արդիականացմանը նույնպես կարող են հանդես գալ տարբեր առաջարկներով»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ համատեղ քննարկումների արդյունքում  ստեղծված կրթական բազան կօգտագործվի նպատակային: 

The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row