Yerevan, 13.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ վարչապետը ողջունում է ՄԹ հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում

Politics

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանըսեպտեմբերի 27-ին ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջ­պե­­տական հարաբերությունները խորացնելու հար­­ցում՝ վարչապետն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիների ընթացքում երկկողմ համագործակցություն է ծավալվել տարբեր ուղղություններով:

Անդրադառնալով տնտեսական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ խոչընդոտելով տարածաշրջանային բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման հնարավորությանը:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ նախևառաջ երկկողմ հարաբերությունների զարգացումը, որոնք պայմանավորված չեն լինի երրորդ կողմերի գործողություններով: Կառավարության ղեկավարը կարևորել է համատեղ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ և իր զորակցությունն է հայտնել բրիտանացի ժողովրդին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Կարեն Կարապետյանը ողջունել է նաև Միացյալ Թագավորության հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, որը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

«Մենք մեծապես կարևորում ենք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգա­ցումը՝ վստահ լինելով, որ առկա է մեծ ներուժ՝ տնտեսական համա­գործա­­կցությունը բարելավելու համար: Այդ առումով, առաջարկում եմ քննարկել համատեղ բիզնես ֆորումների կազմա­­­կերպման, բրիտանական բիզնես հանրությանը Հայաստանում ներդրում­ներ կատարելու բարենպաստ մթնոլորտի վերաբերյալ ավելի լայն տեղեկացման և այլ նախաձեռնությունների ուղղությամբ:

Հայաստանը պետք է դիտարկել որպես կամուրջ՝ Եվրասիական  տնտեսական միության, եվրոպական շուկաներ ու Իրան դուրս գալու համար: Համոզված եմ, որ անկախ մեր երկրի մեծությունից՝ մենք կարող ենք հետաքրքիր լինել միջազգային բիզնեսի համար և շահագրգռված ենք, որպեսզի բրիտանական բիզնեսը ոչ միայն ներդրումներով, այլ նաև իր մշակույթով ընդլայնի իր ներկայությունը մեր երկրում», - ընդգծել է վարչապետը: Կառավարության ղեկավարը ողջունել է նաև Հայաստանում Միացյալ Թագավորության առևտրի պատվիրակի նշանակման փաստը և վստահություն հայտնել, որ այն կխթանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Ալան Դանքնն ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը: Պարոն Դանքնը վստահություն է հայտնել, որ Հայաստանում ՄԹ առևտրի պատվիրակի գործունեությունը նոր թափ կհաղորդի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու զարգացմանը: 

«Մենք պատրաստ ենք Հայաստանն ընդգրկել Բարեխիղճ կառավարման հիմնադրամի ծրագրերում՝ ցուցաբերելու ֆինանսական օժանդակություն՝ պետական կառավարման, արդարադատության և տնտեսական ոլորտներում բարեփոխումների իրականացման համար», - ասել է բրիտանացի նախարարը:

Նա նաև ողջունելի է համարել, որ Հայաստանը դիմել է  միանալու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) և համարվում է թեկնածու երկիր՝ նշելով, որ այն լավ հարթակ է լինելու երկրի գործարար միջավայրի ներկայացման համար:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին՝ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությանը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին ցուցաբերվող փորձագիտական օժանդակության համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ առևտրային ռեժիմի դյուրացմանը, ավիացիայի, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերին:

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding