Մանչեսթեր Սիթիի պաշտպան Մենդին կարող է բաց թողնել ամբողջ մրցաշրջանը վնասվածքի պատճառով
Sport«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամին Մենդին կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ ընթացիկ մրցաշրջանում:
Մենդին ծնկի վնասվածքի պատճառով ստիպված էր եղել փոխարինվել «Քրիսթալ Փելասի» հետ խաղում, իսկ վնասվածքը, կարծես, բավականին լուրջ է:
23-ամյա ֆուտբոլիստը հետազոտության համար կմեկնի Բարսելոնա.
«Նա մեկնում է Բարսելոնա: Մեր առաջին տպավորությունն այն է, որ նա ավելի շատ ժամանակ բաց կթողնի, քան` մենք սպասում էինք, իսկ դա շատ վատ է: Ես գրեթե վստահ եմ , որ Մենդին ավելի շատ բաց կթողնի, քան` մենք կցանկանայինք: Հունվարին մենք կմտածենք նրա հնարավոր փոխարինման մասին»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:
Հիշեցնենք` Մենդին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մանկունիացիները «Մոնակոյի» պաշտպանի համար 52 մլն ֆունտ են վճարել (մոտ 57 մլն եվրո):