Ոչ պետական մամուլին աջակցելու համար 72 հայտ է ստացվել
Society2018 թվականին ոչ պետական մամուլին աջակցելու համար ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած մրցույթի հայտերն ընդունելու ժամկետի ավարտից հետո պատկերն այսպիսին է (հայտատուների անվանական և որոշ այլ տվյալներ հրապարակելի չեն)։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, «Ազգային փոքրամասնությունների լեզվով լույս տեսնող մամուլ» մրցակարգում ստացվել է 14 հայտ։ «Մշակութայինուղղվածության կամ մշակույթի բաժին ունեցող հանրապետական տպագիր ևէլեկտրոնային լրատվամիջոց» մրցակարգում ստացվել է 13 հայտ, «Գրական տպագիրև էլեկտրոնային պարբերական» մրցակարգում կրկին 14 հայտ է ստացվել, «Արվեստիքննադատություն պարունակող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոց» մրցակարգում՝ 3 հայտ, «Մշակութային կյանք լուսաբանող մարզային մամուլ» մրցակարգում ստացվել է 25 հայտ, իսկ «Մշակութային ուղղվածություն ունեցողտպագիր կամ էլեկտրոնային նորաստեղծ լրատվամիջոց» մրցակարգում`4 հայտ։
Հայտ ներկայացրածների ընդհանուր թիվը 72 է: Մրցույթի վերջնական արդյունքները կամփոփվեն 2017 թվականի նոյեմբերի առաջին տասնօրյակում:
ՀՀ մշակույթի նախարարությունը «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրով 2018 թվականի պետական աջակցության հայտերի ընդունումը սկսել է օգոստոսի 7-ից:
Դիմողները չէին կարող ներկայացնել մեկից ավելի հայտ։
Պետական աջակցություն ստանալու
- Թերթը կամ պարբերական հանդեսը պետք է առնվազն վերջին երկու տարում հրատարակված լինեն իրենց հայտարարած պարբերականությամբ. թերթը պետք է հրատարակված լինի տարին առնվազն 12 համարով, պարբերական հանդեսը՝ 4։
- Ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր թերթը պետք է ամսական առնվազն 300 օրինակով հրատարակություն ունենա։
- Մշակութային կյանք լուսաբանող մարզային մամուլը պետք է ամսական առնվազն 500 օրինակով հրատարակություն ունենա։
- Մշակույթի բաժին ունեցող կամ մշակութային ուղղվածության հանրապետական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցը, արվեստի քննադատություն պարունակող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցը և գրական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցը պետք է ամսական առնվազն 500 օրինակով հրատարակություն ունենա և ամսական առնվազն 5 հազար այցելություն կայքէջում։
- Մշակութային ուղղվածություն ունեցող տպագիր կամ էլեկտրոնային նորաստեղծ լրատվամիջոցը, հայտ ներկայացնելիս, տպաքանակի և կայքէջի այցելությունների՝ վերը բերված պայմանները կարող է չապահովել, սակայն պետք է պարտավորություն ստանձնի՝ պետական աջակցություն ստանալու դեպքում 2018 թ. առաջին կիսամյակում ապահովել. թերթի դեպքում՝ առնվազն 500 տպաքանակ, էլեկտրոնայինի դեպքում՝ առնվազն 5 հազար այցելություն կայքէջում։
- Էլեկտրոնային լրատվամիջոցները աջակցություն ստանալուց հետո 2018 թվականի ավարտին պետք է ունենան առնվազն 10 հազար այցելություն կայքէջում: