Վարչապետը պահանջեց հատուկ ուշադրություն դարձնել խոշոր ջրամբարների թերլցման խնդրին
EconomicsՋրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցել է, որ վերջին շրջանում առավել դրսևորվում են հանրապետության խոշոր ջրամբարների թերլցման ռիսկերը: «Դրանով պայմանավորված՝ առաջանում են ոռոգման նպատակով ջրամատակարարման խափանման դեպքեր: Հանրապետության մակերևութային, մասնավորապես ջրամբարները սնող ջրահոսքերը կարգավորելու, ջրամբարների առավել լցվածություն ապահովելու, ոռոգման անխափան ջրամատակարարում իրականացնելու նպատակով, ինչպես նաև ի լրումն փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերի մշակման վերաբերյալ նախորդ հանձնարարականի՝ հանձնարարում եմ Բնապահպանության նախարարին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ 1-շաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել ջրամբարները սնող ջրահոսքերի հուների մաքրման աշխատանքների կատարման վերաբերյալ առաջարկություն և գործողությունների ծրագիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը: Կարեն Կարապետյանը հատկապես Բնապահպանության նախարարությունից պահանջեց հատուկ ուշադրություն դարձնել այս հանձնարարականի վրա: